«Ավլելով Երևանը»։ ֆիլմի դիտում, քննարկում Նաիրի Հախվերդիի հետ

«Ավլելով Երևանը» ֆիլմը Մարինայի մասին է, մի կնոջ, ով ամեն գիշեր անցնում է 40 կմ ճանապարհ՝ մաքրելու Երևանի փողոցները։ Շրջանցելով ավտոմեքենաները՝ նա վտանգի տակ է դնում իր կյանքը, որպեսզի կարողանա հոգալ ընտանիքի կարիքները։
Մարինան ցերեկը հաճախորդների համար հագուստ է նորոգում, աշխատում է մաքրուհի երաժշտական դպրոցում՝ ընտանիքի ծախսերը հոգալու համար։ Չնայած իր սերնդի սահմանափակ հնարավորություններին՝ Մարինան կարևորում է կրթությունն ու երաժշտական հմտությունները իր երեխաների համար՝ հուսալով, որ նրանք կունենան այլ ապագա քան իրենն է։
Ֆիլմի դիտումը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 19։00-ին ՖեմԳրադարանում (Պուշկին 43/2)։ Դիտումից հետո կլինի քննարկում ֆիլմի ռեժիսոր Նաիրի Հախվերդիի հետ։
Լեզու՝ հայերեն, անգլերեն ենթագրերով
Տևողություն՝ 53 րոպե
Նաիրի Հախվերդին թարգմանիչ, գրող, ռեժիսոր և պրոդյուսեր է։ Նա կրթությամբ անգլերեն լեզվի և գրականության մասնագետ է և առավելապես հայտնի է հայ արդի և ժամանակակից գրականության իր թարգմանություններով։ 2014 թվականից սկսած նա գրելու հանդեպ իր սերը հոբբիից դարձրել է մասնագիտություն։ Նրա առաջին սցենարը՝ «Վարորդը», արժանացել է մի շարք մրցանակների և ընտրվել է «EAVE on Demand և Berlinale Talents» ծրագրերում։ Այս պահին նա աշխատում է իր առաջին լիամետրաժ «Կայարանների միջով» վավերագրական ֆիլմի վրա։ Նրա առաջին միջին տևողությամբ վավերագրական ֆիլմը՝ «Ավլելով Երևանը» (2020) արժանացել լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին Ռամսգեյթի կինոփառատոնում։
Հարցերի և այլ մանրամասների դեպքում զանգել 098827082 հեռախոսահամարով։