Դրեգը միշտ էլ եղել է ավելին, քան պերֆորմանս: Դրեգ արտիստները ներգրավված են եղել քվիր ակտիվիզմում՝ դարձնելով դրեգը դիմադրություն և քաղաքական հարցեր բարձրաձայնելու միջոց։ Դրեգը գենդերի չափազանցման և վերաիմաստավորման միջոցով ցույց է տալիս մեզ, թե ինչպես են ձևավորվում և վերահսկվում ինքնությունները։ Քվիր ազատագրական շարժումների առաջին օրերից մինչև այսօր՝ դրեգը մարտահրավեր է նետում հետերոնորմատիվ և հայրիշխանական կառուցվածքներին։
Հոկտմեբերի 31-ին, ժամը 19։00-ին հայ դրեգ արտիստներից մի քանիսը կկիսվեն իրենց փորձառությամբ, կխոսեն Հայաստանում դրեգի պատմությունից և դրեգի քաղաքական նշանակությունից։
Հանդիպելու ենք Հելոուինի օրը, այնպես որ ցանկության դեպքում կարող եք գալ ձեր ամենաուշագրավ հագուստով և հելոուինյան փարթին սկսել մեզ հետ։
Հանդիպման խոսնակներն են՝
Lady Die
Gigi Aries
Jack McOkoff
Lazzaro La Blanche
Հանդիպումը տեղի կունենա ՖեմԳրադարանում (Պուշկին 43/2)։ Հարցերի դեպքում կարող եք զանգել 098827082 հեռախոսահամարով։
