Խորհրդային և հետխորհրդային արվեստի պրակտիկաներն ու տիպաբանությունները` «կին», «Ֆեմինիզմ», «գենդեր» հղացական կապակցության հունում

Հրավիրում ենք միանալ «Խորհրդային և հետխորհրդային արվեստի պրակտիկաներն ու տիպաբանությունները` «կին», «Ֆեմինիզմ», «գենդեր» հղացական կապակցության հունում» վերտառությամբ բանախոսությանը, որը տեղի կունենա հունիսի 13-ին, ժամը 19։00-ին, ՖեմԳրադարանում։
Բանախոսությունն անդրադարձ է Հայաստանի ժամանանակից արվեստում նշանակալի դերակատարում ունեցող ֆեմինիստական պրակտիկաներին և կանանց արվեստում տեղ գտած յուրահատուկ ռազմավարություններին, որոնք դասակարգվել են ըստ յուրօրինակ տիպաբանության և ուղղորդվել իմացաբանական բազմաշերտ ակնարկներով:
Կնոջ արվեստը տղամարդու գերազանցության հիմամբ մեկնաբանելը տևական պատմություն ունի և խորը արմատներ է թողել հայաստանյան մշակութային պատմագրության մեջ:
Բանախոսության ընթացքում առաջ քաշվող խնդիրներն ունեն կապակցություն ոչ միայն ներկայի հայաստանյան արվեստում ֆեմինիստական և գենդերային ռազմավարությունների հետ, այլ նաև ոչ շատ վաղ պատմական անցյալի` խոհրդահայ արվեստի համատեքստում կին արվեստագետների գործառույթների` ընդգծելու համար ստեղծագործական (վերա)իմաստավորումների, վերամշակումների քաղաքական կարևորությունը հատկապես այն թեմաների համար, որոնք տեղական համատեքստում ավանդաբար մարգինալացված են:
Բանախոսի մասին
Սուսաննա Գյուլամիրյանը արվեստի համադրող է, քննադատ, հետազոտող և ֆեմինիստ ուսումնագետ: Գյուլամիրյանը բազմաթիվ տեղային և միջազգային ցուցագանդեսների, փառատոների, հանրային միջոցառումների, ուսումնական ծրագրերի համադրող է Հայաստանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Մեքսիկայում, Միացյալ Նահանգներում և մի քանի տասնյակից ավել եվրոպական երկրներում: Մի շարք տեղային և միջազգային կոնֆերանսների նախաձեռնող է և բանախոս, նաև` հրատարակված հետազոտությունների, արվեստի պատկերագրքերի հեղինակ և համահեղինակ: Գյուլամիրյանը «Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիա» կազմակերպության համահինադիրն է և նախագահը: Հիմնադրել է «Արտ կոմունա» արվեստագետների միջազգային կացարանը Հայաստանում, որն անդամակցում է «Ռեզ Արտիս» արվեստագետների կացարանների համաշխարհային ցանցին: Գյուլամիրյանը Վենետիկի 58-րդ միջզգային արվեստի բիենալեի Հայաստանի տաղավարի համադրողն է:
www.acsl.am
Պատկերը` Մանան Թորոսյան, «Փափուկ խաղալիք» | ինստալացիա, օբյեկտներ, տեսագրություն, 2012 թ․
Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգել 094 66 45 84 հեռախոսահամարով։