Կինոդիտում։ Գրետա Հարությունյանի «Ձեռնարկ ապագայի համար»

Ձեռնարկ ապագայի համար
Ռեժիսոր՝ Գրետա հարությունյան
Ժանրը՝ վավերագրական, էքսպերիմենտալ
Տևողությունը՝ 40 րոպե
Լեզու` հայերեն, անգլերեն ենթագրերով
Առաջին հայացքից ինքնակենսագրական պատմություն թվացող այս ֆիլմը ժամանակագրական ճամփորդություն է, ողողված միաժամանակ հուզիչ և հեգնական կտրուկ անցումներով։
Ռեժիսորի մանկության արխիվային կադրերը, վաղ 2000-ականների նոստալգիկ հեռուստատեսային աղմուկն ու ներկայի մտորումները ապագայի շուրջ հարցադրում են մեր վերաբերմունքն ապագայի նկատմամբ՝ անխուսափելիորեն անդրադառնալով անցյալին։
Ֆիլմի դիտում-քննարկումը տեղի կունենա մայիսի 23-ին, ժամը 19։00-ին ՖեմԳրադարանում (Պուշկին 43/2):
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 096 372372