Մեդիտացիա և շնչառություն 2023

2023 թվականի դեկտեմբերի 8-9-10-ին ՖեմԳրադարանը հերթական  անգամ կազմակերպեց համաշխարհային ճանաչում ունեցող «Մեդիտացիա և շնչառություն» ծրագրին, որը վարեց Արփինե Գալֆայանը:
Ծրագիրը նախատեսված էր  կին նույնականացող և ոչ բինար անձանց համար։
«Մեդիտացիա և շնչառություն» ծրագրի մասին՝
Ծրագրի առանցքը՝ ՍՈՒԴԱՐՇԱՆ ԿՐԻՅԱՆ, ճանաչվել է մեր ժամանակների ամենաարդյունավետ շնչառական տեխնիկաներից մեկը: Շնչառության բնական ռիթմերը խորապես մաքրում են մեր օրգանիզմը, ազատում սթրեսներից և ներքին վերափոխման սկիզբ դնում:
Ծրագիրն օգնում է՝
— բարելավել ֆիզիկական և զգայական առողջությունը
— լիցքաթափվել սթրեսներից
— ունենալ ուրախ և խանդավառ հոգեվիճակ
— ձեռք բերել ներքին խաղաղություն:
Ներառում է՝
— շնչառական վարժանքներ
— մեդիտացիա
— գիտելիք
— յոգայի հանրամատչելի կեցվածքներ:
70-ից ավելի անկախ հետազոտություններ փաստում են Սուդարշան Կրիյայի դրական ազդեցությունը քնի որակի բարելավման, դեպրեսիայի նվազման, իմունային բջիջների ավելացման հարցերում: Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել https://www.artofliving.org/am-hy կայքում։