Առնականությունն առանց տղամարդկանց: Ջեք Հալբերշտամը իր «Իգական առնականություն» գրքում ցույց է տալիս արական առնականության պաշտպանված կարգավիճակը և այն, որ կանացի առնականությունը երկու հարյուր տարվա ընթացքում առաջարկել է դրա համար այլընտրանքային տարբերակներ: Ներկայացնելով այս թեմայի շուրջ առաջին լիարժեք ուսումնասիրությունը՝ Հալբերշտամը նշում է 19-րդ դարասկզբի իգական առնկանության գենդերային արտահայտությունների բազմազանության մի ամբողջ ցանկ՝ սկսած նախալեսբիական պրակտիկաներից մինչև ժամանակակից «դրագ քինգ»-երի ներկայացումները: