Ֆեմինիստական զիների աշխատարան

Մարտի 8-ի գաղափարը այն չէ, ինչ ներկայացնում են մեդիայում, հայրիշխանական հաստատություններում և այսպիսով խթանում կնոջ շարունակական ճնշմանը` կեղեքման և շահագործման տարբեր համակարգերի միջոցով։ Մենք մերժում ենք մարտի 8-ի շուրջ ձևավորված այդ խոսույթները, ամենամյա սպառողական իրարանցումները, կնոջը շարունակաբար իր (հայրիշխանական, հետերոնորմատիվ​) «պարտականությունները» հիշեցնող կոչերը, ելույթներն ու կենացները։ Մենք շարունակում ենք դիմադրել դրանց ֆեմինիստական գրքերի, քաղաքկան ակտիվիզմի և ստեղծարար միջոցներով։
Եթե կիսում ես այս տեսակետը, ունես ֆեմինիստական գաղափարներ, քաղաքական տեքստեր, էսսեներ կամ թաքնված պոեզիա և ցանկանում ես հրատարակել դրանք, ապա հրավիրում ենք քեզ միանալու կոլեկտիվ զին* ստեղծելու մեր երկու մասանոց աշխատարանին։
Աշխատարանները տեղի կունենան մարտի 6-ին և 11-ին, ժամը 19։00 — 21:00ին, ՖեմԳրադարանում։ Մասնակցելու համար առաջարկում ենք գրանցվել այս հղմամբ։
Աշխատարանի առաջին օրը նվիրված կլինի մտորումների, ուսումնասիրության, առկա նյութերի ներկայացման, թվային և ոչ թվային զին պատրաստելու տեխնիկաներին ծանոթանալուն։
Երկրորդ հանդիպմանը կսկսենք պատրաստել մեր թվային և/կամ տպագիր զիները՝ օգտագործելով ընտրված բովանդակությունն ու նյութերը։
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգել 095577592 և 098827082 հեռախոսահամարներով։

*Զինը կամ ինքնահրատը ոչ առևտրային, քիչ ռեսուրսներով պատրաստված տպագիր կամ օնլայն թերթ է, որը հաճախ արտադրվում է փոքր քանակներով՝ քաղաքական գաղափարներ տարածելու ու իրազեկման համար։ Զիները ստեղծվում են DIY եղանակներով՝ հեշտությամբ վերարտադրվող և տարբեր ձևաչափերով, օրինակ՝ ծալած բրոշյուրներ, կարված կամ սոսնձված։
Դրանք կարող են ընդգրկել տարբեր թեմաներ՝ արվեստից մինչև քաղաքականություն, սեռականություն, մենթալ առողջություն, անձնական փորձառություններ և այլն, և ներառել տեքստ, նկարչություն, կոլաժ կամ բառերի ու պատկերների համադրություն։