Դրեգը որպես քաղաքական պայքարի ձև

Դրեգը միշտ էլ եղել է ավելին, քան պերֆորմանս: Դրեգ արտիստները ներգրավված են եղել  քվիր ակտիվիզմում՝ դարձնելով դրեգը դիմադրություն և քաղաքական հարցեր բարձրաձայնելու միջոց։ Դրեգը գենդերի չափազանցման և վերաիմաստավորման միջոցով ցույց է տալիս մեզ, թե ինչպես են ձևավորվում և վերահսկվում ինքնությունները։ Քվիր ազատագրական շարժումների առաջին օրերից մինչև այսօր՝ դրեգը մարտահրավեր է նետում հետերոնորմատիվ և հայրիշխանական կառուցվածքներին։

Հոկտմեբերի 31-ին, ժամը 19։00-ին հայ դրեգ արտիստներից մի քանիսը կկիսվեն իրենց փորձառությամբ, կխոսեն Հայաստանում դրեգի պատմությունից և դրեգի քաղաքական նշանակությունից։

Հանդիպելու ենք Հելոուինի օրը, այնպես որ ցանկության դեպքում կարող եք գալ ձեր ամենաուշագրավ հագուստով և հելոուինյան փարթին սկսել մեզ հետ։

Հանդիպման խոսնակներն են՝

Lady Die

Gigi Aries

Jack McOkoff

Lazzaro La Blanche

Հանդիպումը տեղի կունենա ՖեմԳրադարանում (Պուշկին 43/2)։ Հարցերի դեպքում կարող եք զանգել 098827082 հեռախոսահամարով։