գրակազմության աշխատարան

Սիրելի ընկերներ,
ՖեմԳրադարանը հրավիրում է զիներ պատրաստող արվեստագետների և պարզապես զիներով հետաքրքրված անձանց մասնակցելու գրակազմության աշխատարանին, որը տեղի կունենա ապրիլի 22-ին, ժամը 18:00-ին։
Եթե ունեք պատրաստի տեքստեր, պատմվածքներ, նկարազարդումներ և ուզում եք հեշտ ու քիչ ռեսուրսներով պատրաստել զիներ գրակազմության ոճով, ապա այս աշխատարանը հիանալի հնարավորություն է իրագործելու ձեր գաղափարները։
Աշխատարանի ընթացքում կսովորենք օնլայն գործիքով ձևավորել պատրաստի տեքստն ու նկարազարդումները, տպագրել և կարել դրանք գրքի տեսքով։
Աշխատարանին միանալու համար անհրաժեշտ է լրացնել հայտը մինչև ապրիլի 21-ը։ Տեղերը սահմանափակ են, շտապեք գրանցվել։
Մասնակիցները հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց պատրաստի զիները «թուղթուգիր» եռօրյա զիների փառատոնի ընթացքում։
Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել մեզ կամ զանգել 095372370 հեռախոսահամարով։