Սիրով հրավիրում ենք միանալու Քերոլ Փեյթմանի ««Կանանց անկարգությունը». կանայք, սերը և արդարության զգացումը» էսսեի քննարկմանը, որը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժամը 19:00-ին ՖեմԳրադարանում:
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես պատրաստվել՝ կարդալով էսսեն, որը հասանելի է հայերենով Ժամանակակից արվեստի ինստիտուտի լույս ընծայած Պլյուրալիզմ, ժողովրդավարություն, սոցիալական արդարություն. ժամանակակից քաղաքական մտքի ժողովածու վերնագրով գրքում (էջեր 88-117): Ժողովածուի մի քանի օրինակներ կարելի է գտնել ՖեմԳրադարանում։
Քննարկումը կվարի ժողովածուի կազմող և թարգմանիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Մկրտչյանը: Ընթերցանությանը մասնակցելու համար հարկավոր է նախօրոք գրանցվել այս հղմամբ`
Աշխատության մասին
Քաղաքական տեսաբան, ֆեմինիստ մտածող, մասնակցային ժողովրդավարության մոդելի ու դրա իրագործման ջատագով Քերոլ Փեյթմանը հրատարակել է Կանանց անկարգությունը. ժողովրդավարություն, ֆեմինիզմ և քաղաքական տեսություն աշխատությունը 1989 թ.-ին: Աշխատության մեջ հեղինակը տեսականորեն հետագծում և կազմաքանդում է հայրիշխանական համակարգի փոխակերպումներն ու տղամարդու տիրապետության շարունակականությունը: Դրանով նա փորձում է քաղաքական միտքը բերել մի հանգրվանի, որտեղից բացվում են ներառական քաղաքականության մոդել կառուցելու և իրագործելու հնարավորություններ:
««Կանանց անկարգությունը». կանայք, սերը և արդարության զգացումը» այդ գրքի առաջին գլուխն է, որում Փեյթմանը հարցադրում ու կազմաքանդում է հատկապես` սոցիալական պայմանագրականության տեսությունները. տեսություններ, որոնք կանանց մասնակցությունը հանրային-քաղաքական գործընթացներին համարում են խնդրահարույց ու անհնարին:
