Love Lies Bleeding-ը 2024 թվականի ռոմանտիկ սարսափ ֆիլմ է, որի ռեժիսորն է Ռոուզ Գլասը՝ սցենարի համահեղինակ Վերոնիկա Տոֆիլսկայի հետ։ Գլխավոր դերերում են Քրիստեն Ստյուարտը և Քեյթի Օ’Բրայանը։
Ֆիլմը բրիտանական և ամերիկյան համատեղ արտադրություն է։ Գործողությունները տեղի են ունենում 1989 թվականին։ Մարզասրահի ղեկավար Լուն անմոռաց սիրահարվում է Ջեքիին՝ հավակնոտ բոդիբիլդերի, ով ճանապարհ է ընկել դեպի Լաս Վեգաս իր երազանքի հետևից։ Բայց նրանց սերը ծնում է բռնություն՝ ներքաշելով երկուսին էլ Լուի հանցավոր ընտանիքի ցանցի խորքերը։
Ռեժիսոր Ջոն Ուոթերսը Love Lies Bleeding ֆիլմը դասել է 2024 թվականի իր ամենասիրած ֆիլմերի ցանկի առաջին տեղում՝ նշելով, որ այս ծիծաղելի, արյունալի ֆիլմ-նուարը տարվա լավագույն ֆիլմն է, մի բան, որը կարող էր նկարահանել ռեժիսոր Ռաս Մայերը, եթե նա լիներ ստերոիդներից կախվածություն ունեցող լեսբի մտավորական։
Ռոուզ Գլասը անգլիացի սցենարիստ և քվիր ռեժիսոր է։ Իր դեբյուտային լիամետրաժ ֆիլմը՝ Saint Maud-ը (2019) հոգեբանական սարսափ-դրամա է, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել։
Ֆիլմի դիտում-քննարկումը տեղի կունենա ապրիլի 25-ին, ժամը 19։00-ին ՖեմԳրադարանում (Պուշկին 43/2):
Ֆիլմի տևողությունը՝ 104 րոպե
Լեզու՝ անգլերեն, ռուսերեն ենթագրերով
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 096 372372
Լեզու՝ անգլերեն, ռուսերեն ենթագրերով
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 096 372372
