«Որպեսզի բոլոր կանայք իրենց կյանքի ընթացքում ունենան իրական ընտրության հնարավորություն, մենք պետք է ամբողջապես հասկանանք հայրիշխանական մշակույթում մայրության մեջ մարմնավորված զորությունն ու անզորությունը:»,- գրում է Էդրիեն Րիչը։ Այս ազդեցիկ և ուղենշային գրքում Րիչը մայրությունն ուսումնասիրում է իբրև թե՛ փորձառություն, թե՛՛ հաստատություն։ Փորձառությունը հենց իրենն է՝ որպես կին, բանաստեղձ, ֆեմինիստ և մայր, բայց փորձառությունն ամենուրեք էլ պայմանավորված է հաստատությամբ, որն իր բազմաթիվ փոխաձևումներով պարտադրված է բոլոր կանանց։ Այս կարևորագույն գործը գրելիս Րիչն օգտագործել է անձնական նյութեր, պատմական ակնարկներ, հետազոտական և գրական աշխատություններ։