բել հուքս «Ես կին չե՞մ»

բել հուքսի «Ես կին չե՞մ» գիրքը դարձել է կարևոր աշխատություն բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են սև իգականության հարցերով։ Այն ֆեմինիստական պատմությանը և տեսությանը վերաբերող շրջադարձային աշխատանք է, որը վերլուծում է ճնշման տարբեր ձևերի միջև ընկած բարդ հարաբերությունները, ինչի շնորհիվ գիրքը կարևոր տեղ է ունի յուրաքանչյուր ֆեմինիստ ուսումնագետի գրադարակում։ «Ես կին չե՞մ»-ը ուսումնասիրում է ստրկության ժամանակաշրջանում սեքսիզմի ազդեցությունը սև կանանց վրա, սև իգականության հարցի պատմական արժեզրկումը, սև տղամարդկանց սեքսիզմը, կանանց ժամանակակից շարժման մեջ գոյություն ունեցող ռասիզմը և սև կանանց ներգրավվածությունը։