Այն մի հզոր աշխատություն է, որը կհարստացնի մեր ուսանումն ու մեր կյանքերը։ Համադրելով կրթության վերաբերյալ քննադատական մտածողությունը ինքնակենսագրական պատմությունների հետ՝ հուքսն ընթերցողներին հրավիրում է ընդարձակելու ռասայի, գենդերի, դասակարգի և ազգայնականության դիսկուրսը լսարանից անդին գտնվող առօրյա իրավիճակների ուսուցմամբ։ բել հուքսն անկեղծորեն գրում է իր սեփական փորձառության մասին։ Ըստ նրա՝ դասավանդելը կարող է տեղի ունենալ ամենուր, ամեն պահի, ոչ միայն քոլեջի դասասենյակներում, այլև եկեղեցում, գրախանութում, տանը, որտեղ մարդիկ հավաքվում են կիսվելու իրենց առօրյա կյանքի վրա ազդող գաղափարներով։
«Ուսուցանելով համայնքին» աշխատության մեջ բել հուքսը ձգտում է դրական կետից խորհել՝ դիտելով, թե ինչն է գործում։ Անդրադառնալով ռասայապաշտությունը և սպիտակ գերիշխանությունը վերջ դնելու պայքարներին՝ նա պնդում է, որ «ոչ ոք ռասայապաշտ չի ծնվում։ Ամեն ոք որոշում է կայացնում»։
«Ուսուցանելով համայնքին» աշխատությունը մեզ հուշում է, թե ինչպես կարող ենք ընտրել վերջ տալ ռասայապաշտությանը և ստեղծել սիրելի համայնք: Հուքսն անդրադառնում է բազում հարցերի, դրանց թվում՝ հոգևորությանը լսարանում, ռասայապաշտությանը վերջ դնել ցանկացող սպիտակ մարդկանց և դասախոսների ու ուսանողների միջև էրոտիկ հարաբերություններին։ Ոգի, պայքար, օգնություն, սեր, միմյանց հետ կիսած գիտելիքների և մասնակցային ուսուցման իդեալներ․ ահա այս արժեքներն են նպաստում առաջադեմ հասարակական փոփոխությանը: