Bottoms-ը 2023 թվականի ամերիկյան կատակերգական ֆիլմ է, որի ռեժիսորն է Էմմա Սելիգմանը։
Անհաջողակ լավագույն ընկերուհիներ Փիջեյն ու Ջոսին իրենց դպրոցում հիմնում են «մարտական ակումբ» ՝ աղջիկների հետ ծանոթանալու և առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալու նպատակով։ Սակայն խճճվելով սեփական ստերի ու զգացմունքների մեջ, նրանց գնալով ավելի բարդ է դառնում դուրս գալ իրենց իսկ ստեղծած քաոսից։
Սելիգմանը քվիր ռեժիսոր է և նրա աշխատանքները հաճախ կենտրոնանում են կանանց սեռականության, քվիրության և ֆեմինիզմի վրա։
Ֆիլմի երաժշտությունը գրել է Charli XCX-ը։
Ֆիլմի դիտումն ու քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ՖեմԳրադարանում (Պուշկին 43/2), ժամը 19։00-ին։
Տևողությունը՝ 91 րոպե
Լեզու՝ անգլերեն, ռուսերեն ենթագրերով
