Crimes of the Future: ֆիլմի դիտում և քննարկում

Crimes of the Future-ը 2022 թվականի գիտաֆանտաստիկ, մարմնական սարսափ ֆիլմ է, որի հեղինակը Դեյվիդ Քրոնենբերգն է։
Մինչ մարդիկ փորձում են հարմարվել փոխություններով ու մուտացիաներով լի արհեստական միջավայրին, հայտնի արվեստագետը զուգընկերոջ հետ միասին պերֆորմանսների ընթացքում ցուցադրում է իր օրգանների մետամորֆոզը՝ կատարելով վիրահատություններ հանդիսատեսի առջև։
Ֆիլմն ուսումնասիրում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարմնի փոփոխությունը, սեռականության ու ցավի բնույթի փոփոխումը, ինչպես նաև մարդու մարմնի արձագանքը բնապահպանական ճգնաժամին։
Ռեժիսոր Դեյվիդ Քրոնենբերգը մարմնական սարսափի ժանրը օգտագործում է ուսումնասիրելու, թե ինչպես է մարդը հարմարվում կամ չի հարմարվում այն ապագային, որտեղ օրգանական փոփոխությունը խառնվում է արհեստական միջոցների հետ, իսկ նոր օրգանների ստեղծումը դառնում է արվեստի և հանրային ծիսակարգի ձև։
Ֆիլմի դիտումն ու քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ՖեմԳրադարանում (Պուշկին 43/2), ժամը 19։00-ին։
Տևողությունը՝ 107 րոպե

Լեզու՝ անգլերեն, ռուսերեն ենթագրերով
Դեյվիդ Քրոնենբերգը կանադացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան է։ Նա մարմնական սարսափի ժանրի հիմնական ստեղծողներից մեկն է։ Նրա ֆիլմերն ուսումնասիրում են մարմնի զգայական փոխակերպումները, վարակիչ հիվանդությունները, ինչպես նաև հոգեբանականի, ֆիզիկականի և տեխնոլոգիականի փոխկապվածությունը։