«Ֆեմինիստական տեսության ժողովածուն» 1980-ական թվականների ամենաազդեցիկ ֆեմինիստական հոդվածներից մի քանիսի հայալեզու թարգմանությունների ժողովածու է, որի թարգմանական աշխատանքները կատարել են հայաստանցի ֆեմինիստներ, ուսումնագետներ և թարգմանիչներ։
Ըստ խմբագրի. «այս տասնամյակը հիմնադրեց (անգլալեզու) ֆեմինիստական տեսական-քննադատական դիսկուրսի սկիզբը, որը սկսեց արծարծել այնպիսի աննախընթաց թեմաներ, ինչպիսիք են` լեզուն` որպես գաղափարախոսության և իրականություն ստեղծող (կամ ջնջող) գործիք, մայրությունը, հետերոսեռականությունը կամ գենդերը` որպես հաստատություն, ռազմականացումը` որպես հայրիշխանական հասարակարգի հիմնարար տարր, բնականը` որպես արհեստական, ինչպես նաև այն, որ հիմնահոս ֆեմինիստան քաղաքականությունը կարող է լինել կայսերական, գաղութացնող ու ազգակենտրոն»: