I Saw the TV Glow-ը ֆիլմը 2024 թվականի ամերիկյան հոգեբանական սարսափ դրամա է, որի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ջեյն Շոնբրանն է։
Փոքրիկ քաղաքում ապրող դեռահաս Օուենը փորձում է հաղթահարել իր կյանքի դժվարությունները, երբ նրա դասընկեր Մեդին ցույց է տալիս նրան մի խորհրդավոր հեռուստաշոու գերբնական աշխարհի մասին, որը թաքնված է իրենց իրականության մեջ։Հեռուստացույցի թույլ լույսի ներքո Օուենի ընկալումն իրականության մասին սկսում է փլուզվել և սիրելի հեռուստաշոուի հանդեպ կապը նրան ստիպում է հարցականի տակ դնել իր իրականությունն ու ինքնությունը։
Ջեյն Շոնբրանը ոչ բինար ռեժիսոր, սցենարիստ և համադրող է։ Գենդերային ինքնությունն ու դիսֆորիան Շոնբրանի ստեղծագործության առանցքային թեմաներից են։ Նա նկարագրել է I Saw the TV Glow ֆիլմը որպես egg crack-ի մասին ֆիլմ, տերմին, որը նկարագրում է այն պահը, երբ տրանս մարդը գիտակցում է, որ իր ինքնությունն անհամապատասխան է ծննդյան պահին վերագրված գենդերին։
Ֆիլմի դիտում-քննարկումը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 19։00-ին ՖեմԳրադարանում (Պուշկին 43/2):
Ֆիլմի տևողությունը՝ 100 րոպե
Լեզու՝ անգլերեն, ռուսերեն ենթագրերով
Լեզու՝ անգլերեն, ռուսերեն ենթագրերով
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 096 372372