Հարաբերություն ուրիշության հետ. կարծրատիպերի միախառնումը և քանդումը Մերձավոր Արևելքի արվեստում
Ազադե Սարջողյան (Իրան – Միացյալ Թագավորություն)
Հանրային բանախոսություն
Ինչպե՞ս է արվեստը դառնում «Ուրիշ»-ը ըմբռնելու, յուրացնելու և իմաստավորելու միջոց: Նկատի առնելով ստերեոտիպականացման և (ինքնա)ուրիշացման վերաբերյալ տիրող անհանգստությունը, երբ Արևմուտքում գտնվում է հարթակ այնպիսի մի առանձնահատուկ աշխարհաքաղաքական տարածաշրջանի արվեստի համար, ինչպիսին Մերձավոր Արևելքն է: Այս բանախոսությունում վերլուծվում էր այն ազդեցությունը, որ քողարկում/քողազերծում է երկդիմությունը և թողնում ժամանակակից արվեստում մերձավորարևելան մարմինների ներկայացման շուրջ դիսկուրսի վրա:
«Ես փորձում եմ իմ ուշադրությունը սևեռել բանակցության պահերի և մասնավորապես քանդող ու ստերեոտիպական արտահայտությունների խառնման վրա, որ առկա են «տարբերության ներկայացման» պրակտիկաների մեջ արևմտյան «մեյնսթրիմ» արվեստի աշխարհում: Ներկայացնելով «տեղական» տեսանկյուն քողարկված-քողազերծված էկզոտիկ մարմինների նկատմամբ, այս բանախոսությունը վիճարկում էր քննադատական գրականությունը, որն առաջարկում է որոշակի էթնիկության ցանկացած ծանոթ նշանակչից խուսափելու ռազմավարություն՝ որպես պատասխան միջազգային արվեստի ասպարեզում մերձավորարևելյան ավանդույթ ունեցող արվեստագետների օբյեկտացմանը:
Այս բանախոսության մեջ անդրադարձ կատարվեց երկու ցուցահանդեսի, որոնք տեղի են ունեցել Լոնդոնում. Քողազերծված. նոր արվեստ Մերձավոր Արևելքից (2009)՝ Սաաթչի ցուցասրահում (Saatchi Gallery) և Այրականություն. ազատագրում լուսանկարչության միջոցով (2020)՝ Բարբիքան արվեստի ցուցասրահում (Barbican Art Gallery):
———
Ազադե Սարջողյանը Բիրմինգեմի համալսարանի Արվեստների և իրավաբանության դպրոցի ասպիրանտ է, որտեղ նա նաև ստացել է մագիստրոսի կոչում Սեռականության և գենդերի ուսումնասիրությունների տիրույթում: Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են հետգաղութային տեսությունները, ֆեմինիզմը և ժամանակակից արվեստը: Նրա հիմնական թեման է սեռականության և գենդերային ինքնության ներկայացումը մերձավորարևելյան արվեստում:
Նա այժմ հետազոտում է մուսուլման տղամարդկանց ու կանանց մարմինների ստերեոտիպական ներկայացումների փոխազդեցությունները տեսողական արվեստներում ՝ անդրադառնալով ժամանակակից համադրողական պրակտիկաների թողած ազդեցությանը մասնավորապես Միացյալ Թագավորությունում: Ազադեն արվեստագետ է, որն աշխատում է մեդիայի տարբեր տեսակներով քանդակագործության և ինստալացիայի տիրույթներում: Նա ավարտել է Թեհրանի Գեղարվեստի համալսարանը պատկերազարդողի մասնագիտությամբ (մագիստրոս) և Թեհրանի համալսարանը քանդակագործի մասնագիտությամբ (բակալավր):
Բանախոսությունը կազմակերպվեց
ՔՎԻՐ ՖԵՄԻՆԻՍՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ #-2 ի շրջանակներում
Համադրող՝ Սուսաննա Գյուլամիրյան
Համա-համադրող՝ ՖեմԳրադարան
Միջոցառմանը աջակցող կազմակերպություններն էին ՖեմԳրադարանը, Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիան։