Սոցիոսկոպ / Socioscope «Սեռականությունը հայկական [համա]տեքստերում» հետազոտական աշխատություն

Հետազոտությունն արդյունք է մի նախագծի, որը նվիրված է այնպիսի զգայուն թեմայի, ինչպիսին սեռականությունն է։ Նախագիծը հայկական անցյալի բարդ, բազմազան, փոփոխական իրականության հետազոտման փորձ է։ Միաժամանակ այն մասնակիորեն արտահայտում է ներկայիս հայաստանյան հասարակական-գաղափարական խմորումներ։ Գիրքն ընթերցողին առնչակցում է գիտելիքի ձևավորման պատմական ընթացքին, թե ինչպես են հայկական սոցիալ-քաղաքական կյանքի տարբեր փուլերում սահմանվում և ըմբռնվում սեռի ու սեռականության հղացքները, վերջիններիս ներհակություննները և ժամանակի ու տարածության մեջ դրանց փոխազդեցությունները։