Զապել Եսայան «Սիլիհտարի պարտեզներ»

Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» ինքնակենսագրական վեպը հեղինակի կենդանության օրոք հրատարակվել է երկու անգամ` 1935 թ. Երևանում և 1939 թ. Կահիրեում։ Ըստ խմբագրի՝ այս հրատարակությունն իրականացվել է դրանց մանրակրկիտ համեմատությամբ և համադրությամբ, շտկվել են վրիպակներն ու անհարկի միջամտությունները։

Գիրքը հրատարակվել է Զապել Եսայանի 140-ամյակի կապակցությամբ։