Սիրելի ընկերներ, հրավիրում ենք ձեզ Շուշան Ավագյանի «Գիրք-անվերնագիր» էքսպերիմենտալ վեպի ընթերցանությանը։ Հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 28-ին, դեկտեմբերի 3-ին և 5-ին, ժամը 18։30-ին, ՖեմԳրադարանում։
««Գիրք-անվերնագիր»-ը կառուցված է մի երևակայական հանդիպման վրա, որ տեղի է ունենում 1926 թվականին, Երևանում։ Շուշանիկ Կուրղինյանի ու Զապել Եսայանի հանդիպումն անհրաժեշտ է մեքենա/գրողին, որպեսզի նա շեղվի իր սիրո առարկայից, որին բացիկներ է գրում («Այսօր ուզում էի բացիկ ուղարկել, սիրելիս») ու երբեք չի հանդգնում ուղարկել։ Բացիկ գրելու փոխարեն, մեքենա/գրողը սկսում է հյուսել տարբեր թեմաներով պատմություններ, որոնք հատվածային թելիկներով ամբողջականացնում են նրա մասնատված կյանքը»։
«Գիրք-անվերնագիր»-ը Շուշան Ավագյանի առաջին վեպն է։
Առաջին հանդիպմանը նոյեմբերի 28-ին, կքննարկենք գրքի 1-59 էջերը, երկրորդ հանդիմանը՝ դեկտեմբերի 3-ին կքքնարկենք գրքի երկրորդ մասը 60-127 էջերը, իսկ դեկտեմբերի 5-ին կայանալիք վերջին երրորդ հանդիպմանը ընթերցողները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել գրքի հեղինակ Շուշան Ավագյանին և գրքի հայերենից անգլերեն թարգմանիչ Դիաննա Խաչոյեան-Շանզին։
Գրքի օրինակները հասանելի են ՖեմԳրադարանում (հասցե` Պուշկին 43/2)։
Հարցերի դեպքում կարող եք զանգել 098827082 հեռախոսահամարով կամ գրել մեզ:
