«Զահրատ» եռապատում. ցուցադրություն

Սիրելի ընկերներ, հրավիրում ենք ձեզ «Զահրատ» անիմացիոն եռապատումի ցուցադրությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, ժամը 19։30 ՖեմԳրադարանում (Պուշկին 43/2):
«Զահրատ» եռապատումը պոլսահայ բանաստեղծ Զահրատի (Զարեհ Յալտըզճյանի) երեք բանաստեղծությունների վրա հիմնված երեք անիմացիոն ֆիլմերի շարք է, որը ստեղծվել է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան՝ արդ եւս / in view արևմտահայերեն մշակույթի աջակցության դրամաշնորհի շրջանակում։
Ֆիլմերն են՝
«Ոսպ ստկող կինը», (ռեժիսոր` Սերժ Մանուկեան, Լիբանան) // 05ր. 11վ.
«Վէլասքէզ» (ռեժիսոր` Սերժ Մանուկեան, Շամիրամ Խաչատրյան, Լիբանան/Հայաստան) // 04ր. 10վ.
«Ծորակներ» (ռեժիսոր` Կարինե Արոյան, Հայաստան) // 03ր. 43վ.
Թրեյլերը կարող եք դիտել այստեղ՝
https://youtu.be/hTajrNsOLE8
Ցուցադրությանը կհաջորդեն ֆիլմերի ստեղծման վերաբերյալ արվեստագետների կարճ պրեզենտացիաները և քննարկում։
Ֆիլմերի լեզուն՝ արևմտահայերեն, ենթագրերը՝ անգլերեն։