Նոյեմբերի 11,12,13-ին ՖեմԳրադարանը ևս մեկ անգամ կազմակերպեց համաշխարհային ճանաչում ունեցող «Մեդիտացիա և շնչառություն» ծրագիրը, որը վարեցին Արփինե Գալֆայանը և Սիլվա Հակոբյանը։
«Մեդիտացիա և շնչառություն» ծրագրի մասին՝
Ծրագրի առանցքը՝ ՍՈՒԴԱՐՇԱՆ ԿՐԻՅԱՆ, ճանաչվել է մեր ժամանակների ամենաարդյունավետ շնչառական տեխնիկաներից մեկը: Շնչառության բնական ռիթմերը խորապես մաքրում են մեր օրգանիզմը, ազատում սթրեսներից և ներքին վերափոխման սկիզբ դնում:
Ծրագիրն օգնում է՝ բարելավել ֆիզիկական և զգայական առողջությունը, լիցքաթափվել սթրեսներից, ունենալ ուրախ և խանդավառ հոգեվիճակ, ձեռք բերել ներքին խաղաղություն: