Դասախոսություն-քննարկում, որը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 7-ին, ժամը՝ 18։00-ին, Գյոթե կենտրոնում։ Միջոցառումը վարել է արվեստագետ Մեգան Յանգը։
«Սոցիալական» եզրը օգտագործվել է մեդիայի, արվեստի պրակտիկաների, հանրային ակտիվիզմի և կառավարական կառուցվածքների ձևերը նկարագրելու համար։ Այս զրույցը «սոցիալականը» դիտարկել է որպես հղացք ժամանակակից կինոյի ու վիդեո պրակտիկաների շրջանակներում և այն կապել ինքնության ու ռեպրեզենտացման հետ։ Բանախոսության ընթացքում Մեգան Յանգը ներկայացրեց արվեստագետներ Մայա Դերենի, Շիրլի Կլարկի, Իսահակ Ջուլիանի, Մարլոն Ռիգսի, բոյչայլդի, Ալիսիա Գրուլոնի և Նիկ Քեյի նշանավոր աշխատանքները։ Բանախոսությանը հաջորդեց քննարկում, որի ժամանակ մասնակիցները կիսվեցին իրենց մոտեցումներով, հեռանկարներով կամ հարցերով թվանշային մեդիաներում ռեպրեզենտացման և լսարանի ներգրավման գործիքների շուրջ: