Սիրելի ընկերներ, մայիսի 15-ին, ժամը 19։00-ին հրավիրում ենք ձեզ «թուղթուգիր» զիների եռօրյա փառատոնի բացմանը և գազան քարթունիստների կոլեկտիվի հետ հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում գազան քարթունիստներ` Մերի Հովսեփյանը, Շամիրամ Խաչատրյանը և Լենա Դերունցը կխոսեն իրենց կոլեկտիվի ու գազան տետրի, ինչպես նաև կոմիքսների ինքնահրատարակության մասին Հայաստանում ու տարածաշրջանում։
գազան տետրի հեղինակներ՝
Մերի Հովսեփյան
Շամիրամ Խաչատրյան
Լենա Դերունց
Արևիկ Արոյան
Հանդիպման վայրը՝ :DDD Kunst House
Հանդիպման լեզու՝ հայերեն
«թուղթուգիր» զիների եռօրյա փառատոնը նվիրված է զիների միջոցով և քիչ ռեսուրսներով ստեղված աշխատանքներին, քվիր և ֆեմինիստական ինքնարտահայտման ձևերը վավերգրելուն, տոնելուն, և զորացնելուն: Այն ուղղված է զին ստեղծողներին, պատկերապատողներին, արվեստագետներին, գրողներին, նկարազարդողներին և զիների ստեղծմամբ հետաքրքրված բոլոր մարդկանց։ Ցուցադրության ընթացքում կարող եք ծանոթանալ թե’ Հայաստանի, թե’ տարածաշրջանից արվեստագետների աշխատանքերին, որոնք ներառում են պոեզիա, քաղաքական տեքստեր, լուսանկարներ, կոմիքսներ և արտահայտման այլ ձևեր՝ ստեղծված փորձարարական ձևաչափով և «արա ինքդ» մոտեցմամբ։
