ՖեմԳրադարանի «թուղթուգիր» զիների փառատոնը հայտարարում է բաց կանչ։
Նախաձեռնությունը նվիրված է քվիր և ֆեմինիստական ինքնարտահայտման ձևերը վավերգրելուն, տոնելուն, պահպանելուն և զորացնելուն՝ զիների ստեղծման միջոցով: Այն ուղղված է զին ստեղծողներին, պատկերապատողներին, արվեստագետներին, գրողներին, նկարազարդողներին, և համայնքի անդամներին։
Ինչպես փառատոնի «թուղթուգիր» անունն է հուշում զին ստեղծելու համար շատ բան պետք չէ. միայն թուղթ և որևէ գաղափար։
Ձեր զինը կարող է լինել ֆեմինիզմի, քվիրության, քաղաքական պայքարի, համայնքային հոգատարության, սեռականության, հոգեկան առողջության, անձնական փորձառության կամ այլ հարակից թեմաների շուրջ: Այն կարող է ներառել պոեզիա, արձակ տեքստ, լուսանկար, կոմիքս կամ արտահայտման այլ ձևեր։ Մենք ողջունում ենք ինչպես ավարտուն, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող աշխատանքներ՝ տպագիր կամ թվային ձևաչափերով։ Անկախ նրանից, թե ձեր զինը ձեռագործ է, կարված, ծալված, կամ փորձարարական ձևաչափով՝ մենք հետաքրքրված ենք «արա ինքդ» մոտեցմամբ պատրաստված աշխատանքներով։
Ընտրված զիները կցուցադրվեն 2026 թվականի գարնանը կազմակերպվելիք մեր եռօրյա փառատոնի շրջանակում։ Դրանք կսկանավորեն և կարխիվացեն համայնքային գիտելիքները, փորձը և քաղաքական դիրքորոշումները՝ որպես աճող թվային գրադարանի մաս։
Ծրագրում ներառված են ցուցահանդեսներ, աշխատարաններ, ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ։
Անկախ նրանից՝ դուք փորձառու զին ստեղծող եք, թե նոր եք սկսում, խրախուսում ենք ուղարկել ձեր հայտը մինչև մարտի 31-ը։
Դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
*թուղթուգիրը մեկի անունը կամ բառերը թղթի վրա գրելու ծիսական գործողությունն է որպես կախարդանքի մի մաս: Սակայն մենք այս ավանդույթին մոտենում ենք ֆեմինիստական տեսանկյունից՝ այն դիտարկելով ոչ թե որպես վախի կամ վնասի, այլ գրի ուժը ճանաչելու աղբյուր։
