Սիրելի ընկերներ, մայիսի 16-ին և 17-ին հրավիրում ենք ձեզ մասնակցելու ֆոտոգիրք պատրաստելու երկօրյա աշխատարանին, որը կվարի լուսանկարիչ Իլյա Ռոդինը։
Աշխատարանը տեղի կունենա երկու օր՝ ժամը 10։00-16։00-ը, ՖեմԳրադարանում (Հասցե՝ Պուշկին 43/2)։ մասնակցելու համար հարկավոր է նախօրոք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/mq1kEpHLdjuHoAE77
Իլյա Ռոդինը լուսանկարիչ և արվեստագետ է, ում ստեղծագործական հիմնական մեդիան ինքնահրատ գրքերն ու զիներն են։
Այս աշխատարանի ընթացքում նա կներկայացնի այս ձևաչափերը՝ որպես պատմություն պատմելու ճկուն գործիքներ։ Մասնակիցները կծանոթանան լուսանկարները ճիշտ հերթականությամբ տեղադրելու և խմբագրելու տեխնիկաներին, ինչպես նաև կսովորեն պարզ կոմպոզիցիոն մոտեցումներ, որոնց միջոցով կարող են պատկերները վերածել ամբողջական պատմողական օբյեկտի։ Աշխատարանը կենտրոնացած է գործնական աշխատանքի, փորձարարության և անկախ հրատարակության հասանելի մոտեցումների վրա՝ առանց հատուկ գործիքների կամ նախնական փորձի
անհրաժեշտության։
Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 11-ը
Աշխատարանը նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն արված լուսանկարներ և/կամ ֆոտոնախագծի գաղափար։ Մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ 50–60 լուսանկար (դրանք կարող են ներառել ոչ միայն լուսանկարներ)։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ Adobe InDesign և/կամ Figma ծրագրերի առկայությունը ցանկալի է մասնակցության համար։
Առաջին օրվա համար անհրաժեշտ է բերել տպված լուսանկարներ փոքր ֆորմատով։ Խնդրում ենք խնայել ձեր գումարը և չբերել բարձրորակ տպագրություններ։ Այս պատկերները անհրաժեշտ են միայն լուսանկարների պարզ դասավորություն կազմելու համար։
«թուղթուգիր» զիների եռօրյա փառատոնը նվիրված է զիների միջոցով և քիչ ռեսուրսներով ստեղված աշխատանքներին, քվիր և ֆեմինիստական ինքնարտահայտման ձևերը վավերգրելուն, տոնելուն, և զորացնելուն: Այն ուղղված է զին ստեղծողներին, պատկերապատողներին, արվեստագետներին, գրողներին, նկարազարդողներին և զիների ստեղծմամբ հետաքրքրված բոլոր մարդկանց։ Ցուցադրության ընթացքում կարող եք ծանոթանալ թե’ Հայաստանի, թե’ տարածաշրջանից արվեստագետների աշխատանքերին, որոնք ներառում են պոեզիա, քաղաքական տեքստեր, լուսանկարներ, կոմիքսներ և արտահայտման այլ ձևեր՝ ստեղծված փորձարարական ձևաչափով և «արա ինքդ» մոտեցմամբ։
