No Other Land-ը (Ոչ մի այլ հող) 2024 թվականին թողարկված վավերագրական ֆիլմ է, որի ռեժիսորներն են Բազել Ադրան, Համդան Բալալը, Յուվալ Աբրահամը և Ռեյչել Սզորը։
Ֆիլմը, որը նկարահանվել է 2019-ից 2023 թվականներին, նրանց առաջին ռեժիսորական աշխատանքն է, որտեղ պատմությունը ներկայացվում է համետեղ ջանքերի արդյունքում, հենց ներսից՝ տեղացիների ու ակտիվիստների, ոչ թե արտաքին դիտորդի տեսանկյունից։
Պաղեստինա-իսրայելական խմբի ստեղծած այս ֆիլմը պատկերում է զավթված Արևմտյան ափի Մասաֆեր Յատտայի ավերումը Իսրայելի գաղութարար իշխանության կողմից, ինչպես նաև այն կապը, որը ձևավորվում է պաղեստինցի ակտիվիստ Բազելի և իսրայելցի լրագրող Յուվալի միջև։
Ֆիլմի դիտումն ու քննարկումը տեղի կունենա ուրբաթ, փետրվարի 27-ին, ՖեմԳրադարանում (Պուշկին 43/2), ժամը 19։00-ին։
Լեզու՝ արաբերեն, անգլերեն ենթագրերով
Տևողություն՝ 96 րոպե
