Մարտի 8-ի գաղափարը, այնպես ինչպես այն ներկայացվում է մեդիայում, համայնքներում, և հայրիշխանական հաստատություններում, կնոջն ազատագրելու փոխարեն, կեղեքում և շահագործում է նրան տարբեր համակարգերի միջոցով։ Մենք մերժում ենք մարտի 8-ի շուրջ ձևավորված այդ խոսույթները, ամենամյա սպառողական իրարանցումները, կնոջը շարունակաբար իր (հայրիշխանական, հետերոնորմատիվ) «պարտականությունները» հիշեցնող կոչերը, ելույթներն ու կենացները։ Մենք շարունակում ենք դիմադրել դրանց ֆեմինիստական գրքերի, քաղաքական ակտիվիզմի և ստեղծարար միջոցներով։
Եթե կիսում ես այս տեսակետը, ունես ֆեմինիստական գաղափարներ, քաղաքական տեքստեր, էսսեներ կամ թաքնված պոեզիա և ցանկանում ես հրատարակել դրանք, ապա հրավիրում ենք քեզ միանալու զին* ստեղծելու մեր աշխատարանին։
Աշխատարանը տեղի կունենա մարտի 9-ին, ժամը 19։00-ին ՖեմԳրադարանում (Պուշկին 43/2)։
*Զինը կամ ինքնահրատը ոչ առևտրային, քիչ ռեսուրսներով պատրաստված տպագիր կամ օնլայն թերթ է, որը հաճախ արտադրվում է փոքր քանակներով՝ քաղաքական գաղափարներ տարածելու ու իրազեկման համար։ Զիները ստեղծվում են DIY եղանակներով՝ հեշտությամբ վերարտադրվող և տարբեր ձևաչափերով, օրինակ՝ ծալած բրոշյուրներ, կարված կամ սոսնձված։
Դրանք կարող են ընդգրկել տարբեր թեմաներ՝ արվեստից մինչև քաղաքականություն, սեռականություն, մենթալ առողջություն, անձնական փորձառություններ և այլն, և ներառել տեքստ, նկարչություն, կոլաժ կամ բառերի ու պատկերների համադրություն
