Ֆեմինիստական և քվիր գաղափարները հայկական գրական աշխարհում. հիմնական հարցեր և դիտարկումներ թեմայով բանախոսություն

Սիրելի ընկերներ,
Մարտի 23-ին, ժամը 19:00-ին, հրավիրում ենք ձեզ Ֆեմինիստական և քվիր գաղափարները հայկական գրական աշխարհում. հիմնական հարցեր և դիտարկումներ թեմայով բանախոսությանը, որը կվարի Դիաննա Խաչոյեան-Շանզը:
Դիաննան խորությամբ կանդրադառնա գրական ոլորտի այն կարևորագույն պահերին, որոնք լուսաբանում են, թե ինչպես է «ֆեմինիզմը» քննարկվել, ընկալվել և վիճարկվել հայկական աշխարհում 20-րդ դարի ընթացքում: Սկսելով նրանից, թե ինչու ենք խոսում «ֆեմինիզմի մասին հայկական աշխարհում», այլ ոչ թե «հայ ֆեմինիզմի» մասին, բանախոսությունը կվերափոխի այդ խոսակցությունը և տարածք կբացի ավելի ընդարձակ ֆեմինիստական ​​​​պրակտիկայի համար, որը ձևավորվել է էթնոազգային պետության բռնությունների արդյունքում ստեղծված աշխարհում: Դիաննան նաև կանդադառնա քվիրությանը, քննարկելով, թե ինչպես քվիր տեսակետները կարող են մարտահրավեր նետել գենդերի նորմատիվ ընկալումներին, ինչպես նաև «հայությանը»` որպես կատեգորիա (չ)պատկանելու գաղափարին:
Դիանան կխոսի նաև 20-րդ դարը ամփոփող երկու ուսումնասիրությունների՝ 20-րդ դարի սկզբի Կոստանդնուպոլսի ​​մամուլում ֆեմինիստական հրապարակումների և Հայաստանի Հանրապետությունից և սփյուռքից քվիր ֆեմինիստական ​​գրական ստեղծագործությունների մասին։ Չնայած այն հանգամանքին, որ այս ստեղծագործությունները չեն ներառում բոլոր այն վայրերը, որտեղ հայերը քննարկել են ֆեմինիզմը, այս աշխատությունները օգնում են մեզ հետևել ֆեմինիզմի կենտրոնացման հիմնական և արմատական ​​եղանակներին և քննարկել, թե այս ժառանգություններից, որոնք են մոռացվում և որոնք են մշակվում ֆեմինիզմի առաջխաղացման համար։
Բանախոսությունը կլինի անգլերենով։
Սիրով,
ՖեմԳրադարան