«Դու ինձ չես լսում» ֆիլմի ցուցադրություն

Սիրելի ընկերներ,
Ապրիլի 6-ին, ժամը 19:00-ին, հրավիրում ենք ձեզ Նելլի Աշխենի «Դու ինձ չես լսում» ֆիլմի ցուցադրությանը՝ որը լեզվի, հիշողության և սերունդների միջև կապի մասին բանաստեղծական մտորում է։
Ֆիլմը Ստամբուլում, մեկ սեղանի շուրջ է հավաքում Մալաթիայից երեք սերնդի հայ կանանց՝ բացահայտելով, թե ինչպես է արևմտահայերենը ապրում, փոխվում և երբեմն մարում ժամանակի ընթացքում։ Յայան, ով գնալով ավելի քիչ է օգտագործում արևմտահայերենը, նրա դուստրը՝ Ժանետը, ով հասկանում է, բայց լիովին չի կարողանում խոսել, և թոռնուհիները՝ Ստամբուլում բնակվող ռեբետիկո երաժիշտ Լիդիան և Բեռլին տեղափոխված քվիր միգրանտ Սերոշը։
Ռեժիսոր Նելլի Աշխենի այս ֆիլմը բացահայտում է արևմտահայերենի և թուրքերենի միջև մտերմիկ ու անսպասելի հանդիպումը։ Այն, ինչ սկզբում լարվածություն է առաջացնում, աստիճանաբար վերափոխվում է որպես բազմակողմանի մի երևույթի` Թուրքերենը դառնում է ոչ թե խոչընդոտ, այլ մի թել, որը հյուսվածք և արձագանք է հաղորդում շերտավորված պատմություններով ձևավորված լեզվին։
Այս տեսանկյունից ֆիլմը բարձրացնում է նուրբ, բայց կարևոր մի հարց՝ ի՞նչ է նշանակում պահպանել լեզուն, և ի՞նչ կարող է անհետանալ, երբ այն կտրվում է իրեն կենդանի պահող միջավայրերից:
Ֆիլմի քննարկմանը ներկա կլինեն նաև ռեժիսոր Նելլի Աշխենը և ֆիլմի հերոս Լիդիան: Ֆիլմից հետո Լիդիան կպատմի «Ռեբետիկոյի կանայք» նախաձեռնության մասին:
Քննարկումը կանցկացվի հայերեն։
Ֆիլմի տևողությունը՝ 15 րոպե, լեզուները՝ հայերեն և թուրքերեն՝ անգլերեն ենթագրերով:
«Ռեբետիկոյի կանայք» նախաձեռնության մասին ներկայացումը կլինի հայերեն, տևողությունը՝ 30 րոպե։