Կանայք առանց տղամարդկանց: ֆիլմի դիտում, քննարկում

Կանայք առանց տղամարդկանց (Women without men)-ը 2009 թվականին նկարահանված իրանական ֆիլմ է, որի հեղինակներն են Շիրին Նեշաթը և Շոջա Ազարին։ Այն ռեժիսորների առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը հիմնված է Շահրնուշ Փարսիփուրի համանուն վեպի վրա (1990)։ Շահրնուշ Փարսիփուրը ժամանակակից Իրանի ամենաազդեցիկ և համարձակ գրողներից է, ով ուսումնասիրում է կանանց իրավունքները և սոցիալական խնդիրները մոգական ռեալիզմի ժանրում։

Ֆիլմը պատկերում է 1953 թվականին Թեհրանում ապրող չորս կանանց կյանքը, որոնք փորձում են գտնել ազատություն, ինքնություն և ներքին խաղաղություն՝ հասարակական ճնշումների և քաղաքական անկայունության պայմաններում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հովանավորվող հեղաշրջման ժամանակ, որի արդյունքում Իրանի շահը վերադարձավ իշխանության։

Ֆիլմի դիտումն ու քննարկումը տեղի կունենա մարտի 27-ին, ՖեմԳրադարանում (Պուշկին 43/2), ժամը 19։00-ին։

Տևողությունը՝ 95 րոպե
Լեզու՝ պարսկերեն, անգլերեն ենթագրերով