Սիրելի ընկերներ, հրավիրում ենք ձեզ ՖեմԳրադարանի կողմից իրականացվող «թուղթուգիր» զիների եռօրյա փառատոնին, որը տեղի կունենա մայիսի 15-17-ը։
Փառատոնը նվիրված է զիների միջոցով և քիչ ռեսուրսներով ստեղված աշխատանքներին, քվիր և ֆեմինիստական ինքնարտահայտման ձևերը վավերգրելուն, տոնելուն, և զորացնելուն: Այն ուղղված է զին ստեղծողներին, պատկերապատողներին, արվեստագետներին, գրողներին, նկարազարդողներին և զիների ստեղծմամբ հետաքրքրված բոլոր մարդկանց։ Ցուցադրության ընթացքում կարող եք ծանոթանալ թե’ Հայաստանի, թե’ տարածաշրջանից արվեստագետների աշխատանքերին, որոնք ներառում են պոեզիա, քաղաքական տեքստեր, լուսանկարներ, կոմիքսներ և արտահայտման այլ ձևեր՝ ստեղծված փորձարարական ձևաչափով և «արա ինքդ» մոտեցմամբ։
Զինը (կամ՝ ֆենզին) առաջացել է անգլերեն magazine («ամսագիր») բառից։ Հայերեն՝ ինքնահրատը, ոչ առևտրային, քիչ ռեսուրսներով պատրաստված տպագիր կամ առցանց թերթ է, որը հաճախ արտադրվում է փոքր քանակներով։ Զիները ստեղծվում են ձեռագործ սկզբունքով՝ հեշտությամբ վերարտադրվող և տարբեր ձևաչափերով, օրինակ՝ ծալած, կարված կամ սոսնձված բրոշյուրների տեսքով։ Զիներ պատրաստելիս չի ակնկալվում, որ դրանք լինեն «կատարյալ կազմված»։ Այդ պատճառով դրանք կարող են ներառել քերականական սխալներ, ռադիկալ գաղափարներ, կարծիքներ, քննադատություն և նույնիսկ տառասխալներ, որոնք զինին տալիս են ավելի անձնական բնույթ։
Զիների ձևավորման սկիզբը կարելի է կապել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի սիրողական մամուլի շարժումների հետ։ Դրանց դերը ընդհատակյա մշակույթների ու ճնշված խմբերի ճանաչման ու պահպանման մեջ այս արվեստաձևը դարձնում են առավել անհրաժեշտ ժամանակակից աշխարհում։ Այն ձևավորվել է որպես անարխիստական գործիք՝ մարդկանց հուզող քաղաքական ու սոցիալական հարցերի վերաբերյալ գաղափարներ և մտքեր տարածելու համար։
*թուղթուգիրը ինչ-որ մեկի անունը կամ որոշակի բառեր, որպես կախարդանքի մի մաս, թղթի վրա գրելու ծիսական գործողությունն է: Սակայն մենք այս ավանդույթը դիտարկում ենք ֆեմինիստական ոսպնյակի ներքո՝ վերաիմաստավորելով այն ոչ թե որպես վախի կամ վնասի, այլ՝ գրի ուժի ճանաչման աղբյուր։
Շուտով կկիսվենք նաև փառատոնի ծրագրի այլ մանրամասներով։
Փառատոնն իրականացվում է «The Europe Challenge» ծրագրի աջակցությամբ։
