Սիրելի ընկերներ,

ՖեմԳրադարանը հրավիրում է ամենամյա ֆեմինիստական ճամբարի, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 7–9-ը։
Եռօրյա ճամբարի ընթացքում կխոսենք ֆեմինիզմի, սոցիալական արդարության, արվեստի, բնապահպանության և հավաքական պայքարի փոխկապակցվածության մասին։ Կուսումնասիրենք, թե ինչպես կարող են արվեստը, գրականությունը և ստեղծագործական տարբեր մոտեցումները դառնալ դիմադրության, ինքնարտահայտման և քաղաքական փոփոխությունների միջոցներ։
Ճամբարի քննարկումների և աշխատարանների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան շոշափելու հետևյալ թեմաները՝

«Ֆեմինիզմը 99 տոկոսի համար․ մանիֆեստ» գրքի ընթաերցնություն․ ֆեմինիզմի, հակակապիտալիզմի և սոցիալական արդարության փոխկապակցվածությունը։

Ֆեմինիզմ և բնապահպանություն․ էկոլոգիական արդարություն, ոչ բռնի պայքար, իշխանության հարաբերություններ և հավաքական դիմադրություն։

Ֆեմինիզմ և սնունդ․ սննդի քաղաքական, սոցիալական և մշակութային նշանակությունը ֆեմինիստական տեսանկյունից։

Արվեստ և ակտիվիզմ․ արվեստի, լուսանկարչության և ստեղծագործական արտահայտման դերը ֆեմինիստական պայքարներում։

Ֆեմինիստական գրականություն և թարգմանություն․ ֆեմինիստական տեքստերի ընթերցանություն, քննարկումներ, ստեղծագործական գրի և թարգմանչական աշխատարաններ։
Քննարկումներին և աշխատարաններին զուգահեռ կստեղծվի տարածք փորձի փոխանակման, թարգմանության և համատեղ ստեղծագործելու համար։

Մասնակիցների կացության և տրանսպորտային ծախսերն ամբողջությամբ հոգում է ՖեմԳրադարանը։
Ճամբարի բոլոր օրերին մասնակցությունը կարևոր է։

Ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը մինչև 2026 թ․ նոյեմբերի 2-ը՝ ժամը 23:00-ն։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգել 095 372 370 հեռախոսահամարով կամ գրել մեր էջին։