Օգտվելով տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ պատմական և պետական փաստաթղթերից, կենսագրական գրականությունից, լրատվական նորություններից և հարցազրույցներից՝ հեղինակը նկարագրում է, թե ինչպես են գենդերը, էթնիկ պատկանելիությունն ու դասակարգը ամբողջ աշխարհում ազդում կանանց առօրյա կյանքի վրա։
Գրքում տեղ են գտել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տուրիզմը, գաղութատիրությունը, ազգայնականությունը, կանայք և ռազմաբազաները, «դիվանագիտական ամուսիններ» հասկացությունը, հանրահռչակ Կարմեն Միրանդան և բանանի պլանտացիաները, տեքստիլ գործարանում աշխատող կանայք, միջազգային բանկիրները, տնային տնտեսություններում աշխատող միգրանտները և Արժույթի միջազգային հիմնադրամը։
Հրատարակության վերանայված տարբերակում Էնլոուն գրքի բովանդակությունը համալրել է ռազմականացման նոր դրսևորումների վերաբերյալ վերլուծությամբ, նոր գնահատականներ տվել ռազմական համակարգի ներսում և ռազմական համակարգից վնասներ կրած կանանց մասին և մեկնաբանել այն տարբեր միջոցները, որոնցով կանայք փորձում են դիմակայել բռնության և պատերազմի կործանարար հետևանքներին, ինչպես, օրինակ, սիրիացի և իրաքցի ֆեմինիստներն ու աֆղան կանայք։