Ինքնապաշտպանության եռօրյա դասընթաց

2024 թվականի դեկտեմբերի 21-ից 23-ը  ՖեմԳրադարանը իրականացրեց ինքնապաշտպանության եռօրյա դասընթացի, որը տեղի ունեցավ Երևանից դուրս :

Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին հաղորդակցման և ֆիզիկական պաշտպանության մի շարք հմտություններ, որոնք կօգնեն սահմաններ դնել, կանխել և արդյունավետ կերպով արձագանքել անցանկալի իրադարձություններին՝ ամենօրյա իրավիճակներից մինչև բանավոր ոտնձգություններ ու ֆիզիկակական բռնություն: Դասընթացը վարեցին Արմինե Կարապետյանն ու Գոհար Խաչատրյանը:

Դասընթացին կարող էին մասնակցել կանայք, ոչ բինար և տրանս* մարդիկ: Դասընթացը կառուցված էր տրավմաների և տարբեր փորձառությունների մասին տեղեկացվածության և դրանց հանդեպ զգայունության ու հոգատարության շուրջ:

Դասընթացին մասնակցելու համար ֆիզիկական և սպորտային պատրաստավածություն անհրաժեշտ չէր: Ներկայությունը բոլոր 3 օրերին պարտադիր էր: Կացության և տրանսպորտային ծախսերն ամբողջովին հոգած ՖեմԳրադարանը։