2024 թվականի ապրիլի 12-13-14-ին ՖեմԳրադարանը հրավիրում է ձեզ մասնակցելու համաշխարհային ճանաչում ունեցող «Մեդիտացիա և շնչառություն» ծրագրին, որը կվարեն Արփինե Գալֆայանը և Մոնիկա Ագարվալը:
Ծրագիրը նախատեսված է կին նույնականացող և ոչ բինար անձանց համար։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Տեղերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք գրանցվել մինչև ապրիլի 7-ը։
Ծրագիրը բաղկացած է 3 օրից, և բոլոր օրերին մասնակցությունը պարտադիր է։
Միջոցառման ժամերն են՝
Ապրիլի 12-ին՝ 18:30-21:30,
Ապրիլի 13-ին՝ 16:00-19:00,
Ապրիլի 14-ին՝ 10:00-13:00:
Ծրագիրը լինելու է հայերենով և անգլերենով:
Հարցերի դեպքում կարող եք զանգել 096372372, 098758953 հեռախոսահամարներով։
«Մեդիտացիա և շնչառություն» ծրագրի մասին՝
Ծրագրի առանցքը՝ ՍՈՒԴԱՐՇԱՆ ԿՐԻՅԱՆ, ճանաչվել է մեր ժամանակների ամենաարդյունավետ շնչառական տեխնիկաներից մեկը: Շնչառության բնական ռիթմերը խորապես մաքրում են մեր օրգանիզմը, ազատում սթրեսներից և ներքին վերափոխման սկիզբ դնում:
Ծրագիրն օգնում է՝
— բարելավել ֆիզիկական և զգայական առողջությունը
— լիցքաթափվել սթրեսներից
— ունենալ ուրախ և խանդավառ հոգեվիճակ
— ձեռք բերել ներքին խաղաղություն:
Ներառում է՝
— շնչառական վարժանքներ
— մեդիտացիա
— գիտելիք
— յոգայի հանրամատչելի կեցվածքներ:
70-ից ավելի անկախ հետազոտություններ փաստում են Սուդարշան Կրիյայի դրական ազդեցությունը քնի որակի բարելավման, դեպրեսիայի նվազման, իմունային բջիջների ավելացման հարցերում: Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել https://www.artofliving.org/am-hy կայքում։