«Դեղին Պաստառը» — Շառլոթ Փերկինս Գիլման

ՖեմԳրադարանը սկսում է Ձայնավոր շարքը, որի ընթացքում ձայնագրելու և ձեզ հետ կիսվելու ենք հայալեզու ֆեմինիստական աուդիոգրքերով։ Մեր առաջին աուդիոգիրքը՝ «Դեղին Պաստառ»-ն է։ Այն կարճ պատմություն է, փոքրիկ նովել, որը գրել է Շառլոթ Փերկինս Գիլմանը, 19-րդ դարի վերջին։ Այն մեծամասամբ ինքնակենսագրական է։ 

Այս լուռ, բայց ազդեցիկ գործում Շառլոթ Փերկինս Գիլմանն արվեստորեն ու մանրակրկիտորեն քննում է հայրիշխանական համակարգի կառուցվածքն ու գործելաոճը: Պատմվածքն ընթերցողին, անշուշտ, ներկայացնում է կնոջ կյանքից մի դրվագ, սակայն այն անուղղակիորեն հղում է դարերով կին հեղինակների հանդեպ կիրառված գրաքննությանը, որը հաճախ սկսվում էր ընտանեկան միջավայրում և ավարտվում խմբագիրների և հրատարակիչների գրասենյակներում:

«Երբեմն ինձ թվում է, թե ետևում կան բազմաթիվ կանայք, իսկ երբեմն՝ միայն մեկը, ու նա սողում է շատ արագ, ու դրանից էլ ամեն ինչ ցնցում է»:

Թարգմանիչ՝ Աննա Գրիգորյան

Ձայնային ձևավորում՝ Սոնա Խաչատրյան

Գիրքը ձայնագրեցին` արմինեն և մայրանուշը

Գիրքը տպագրվել է Կանանց ռեսուրսային կենտրոնի աջակցությամբ: