Մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ ուզում ենք կիսվել, որ մեր գրադարանը համալրվել է Սինթիա Էնլոուի նոր գրքով՝ Twelve Feminist Lessons of War (Տասներկու ֆեմինիստական դաս պատերազմի մասին), որը մեզ ուղարկել է անձամբ Սինթիան՝ ջերմ մաղթանքներով լի բացիկով:
Սինթիան այն հեղինակներից մեկն է, ում աշխատանքները մեծ ազդեցություն են ունեցել մեր հակամիլիտարիստական ֆեմինիստական դիրքորոշումների և աշխարհայացքի ձևավորման հարցում և ներշնչել՝ արվեստային և ակտիվիստական տարբեր աշխատանքներ իրագործելիս: Մեզ համար շատ ոգևորիչ է Սինթիայի հետաքրքրքվածությունը ՖեմԳրադարանով և աջակցությունը մեզ:
Սինթիա Էնլոուն քաղաքական տեսաբան, ֆեմինիստ գրող և Քլարքի համալսարանի հետազոտող է։ Նա առավել հայտնի է գենդերի և միլիտարիզմի վերաբերյալ աշխատանքով և ֆեմինիստական միջազգային հարաբերությունների ոլորտում ունեցած ներդրումով։
Սինթիայի նոր գիրքը հիմնված է պատերազմի կանանց փորձառութայն վրա այնպիսի տարբեր վայրերում, ինչպիսիք են՝ Ուկրաինան, Մյանմարը, Սոմալին, Վիետնամը, Ռուանդան, Ալժիրը, Սիրիան և Հյուսիսային Իռլանդիան։ Էնլոուն ցույց է տալիս, թե ինչպես են հայրիշխանությունն ու ռազմատենչությունը ներդրվել մեր հաստատություններում և մեր անձնական կյանքում:
Նա բացահայտում է, թե ինչպես են պատերազմը ձևավորող քաղաքական ազդեցությունները` սկսած զինվորական հավաքագրումից և տնտեսական փլուզումից մինչև սեռական ոտնձգություններ և վերարտադրողական իրավունքներ (և դրանց ժխտումը) խորապես գենդերային և ներթափանցում են կանանց կյանք՝ պատերազմից առաջ, ընթացքում և դրանից հետո:
ՖեմԳրադարանում նաև կարող եք գտնել Սինթիայի «Բանաններ, լողափեր և ռազմաբազաներ» և «Մանևրումներ» աշխատանքները։