Դրինք’ն’Դրո Սինդիքեթս Ստուդիոսի հետ

ՖեմԳրադարանի կողմից իրականացվող «թուղթուգիր» զիների եռօրյա փառատոնի փակման միջոցառումը վարելու է Սինդիքեթս Ստուդիոսը «Արագ ժամադրություններ» Դրինք’ն’Դրոյի ձևաչափով։
Երեքժամյա Դրինք՛ն՛Դրոյի ընթացքում դուք կստեղծեք ձեր սեփական զիները և կիմանաք, թե ինչպես պատրաստել դրանց պատճենները՝ հետագայում տարածման համար։
Ձևաչափը և’ ժամանցային է, և’ դասընթացային։
Կարճ պրեզենտացիայից հետո մասնակիցները շարունակաբար կտեղափոխվեն մի սեղանից մյուսը, ժամադրվելով և լցնելով իրենց զինը։ Միջոցառման ավարտին Սինդիքեթսի անդամները ցույց կտան ինչպես սկանավորել, տեղադրել և տպել զինի կրկնօրինակները վաճառքի համար։
Վերջում, եթե նույնսիկ չունենաք զուգընկեր, առնվազն կունենաք ձեր զինը։
Գրանցման վերջնաժամկետ մայիսի 15
Տեղերը սահմանափակ են:
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, Վարպետում (Թումանյան փողոց, 2-րդ նրբանցք, 9 տուն)։
Գրանցման հղումը` https://forms.gle/s86DXjQ4fYGW8atz7