Սիրելի ընկերներ, հրավիրում ենք ձեզ «Նյութն ու հասանելիությունը փորձարարականի մեջ» կինոդիտում-քննարկմանը, որը տեղի կունենա մայիսի 17-ին, ժամը 17։00-ին Վարպետում (Թումանյան փողոց, 2-րդ նրբանցք, 9 տուն):
Տպագրական տեխնիկաների կամ զիների մասին ֆիլմեր ընտրելու փոխարեն մենք որոշեցինք կենտրոնանալ կինոարտադրության այնպիսի պրակտիկաների վրա, որոնք արտացոլում են հասանելի և ֆիզիկական նյութի/ձևի հետ աշխատելու փորձը։ Նյութը լայն տերմին է, որը կարող է վերաբերել թե ֆիզիկական առարկային, թե արդեն գոյություն ունեցող ստեղծագործական աշխատանքին։ Այս կինոդիտման բոլոր ռեժիսորները և նրանց աշխատանքները խնդրականացնում են ֆիլմ ստեղծելու ընթացքը։
Սթեն Բրեքիջը աշխատում է հենց ֆիզիկական նյութի վրա՝ նույնիսկ քերծելով տառեր ժապավենի վրա։ Շանտալ Ակերմանը ստեղծել է փորձարարական աշխատանքներ՝ արմատական կրկնվող շարժումներով և անշարժությամբ, նրա վաղ աշխատանքների մեծ մասը արձանագրված է ժապավենի ավելցուկի վրա։ Մառլոն Րիգսը խառը մեդիայի նյութն ու ձևը վերածում է անձնական բազմաշերտ կինոէսսեների։ Այս ռեժիսորների ֆիլմերը կարող են օգնել տեսնել, թե ինչպես կարող է (ան)հասանելիության բացակայությունը ստեղծել արվեստի արմատական ձևեր։
Միջոցառումը տեղի կունենա «թուղթուգիր» զիների եռօրյա փառատոնի շրջանակներում։
Ծրագիրը՝
Սթեն Բրեքիջ`
Կատվի ճոճք (1959, 6ր, անձայն)
Պատուհան Ջուր Երեխա Շարժվել (1959, 12ր, անձայն)
Ցեցլույս (1963, 3ր, անձայն)
Աչքի առասպել (1967, 9վ, անձայն)
Արոս-ստվերը (1972, 2ր, անձայն)
Երկրային վայելքների այգի (1981, 2ր, անձայն)
Շանտալ Ակերման`
Պայթեցրեք իմ քաղաքը (1968, 13ր, ֆրանսերեն՝ անգլերեն ենթագրերով)
Սիրելի երեխան կամ ձեւանում եմ որպես ամուսնացած կին (1971, 32ր, Ֆրանսերեն՝ անգլերեն ենթագրերով)
Սենյակը (1972, 11ր, անձայն)
Մառլոն Րիգս`
Լեզուներ՝ արձակված (1989, 55ր, անգլերեն՝ ենթագրերով)
