«Պատանեկան սեքս ու մահ Միասմա ճամբարում»-ը 2026 թվականի ամերիկյան սլեշեր ժանրի ֆիլմ է, որի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ջեյն Շոնբրոնն է։
Ֆիլմը վերաիմաստավորում ու կազմաքանդում է դասական սլեշեր ժանրի ավանդական կանոնները։ Այն պատմում է երիտասարդ քվիր կինոռեժիսորի մասին, որը աշխատանքի է անցնում՝ վերակենդանացնելու «Միասմա ճամբարը» սլեշեր ֆիլմաշարը։ Սակայն երբ նա այցելում է առաջին ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ այժմ մեկուսի կյանք վարող առեղծվածային դերասանուհուն, երկու կանայք հայտնվում են ցանկության ու վախի արյունոտ աշխարհում։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2026 թվականի մայիսի 12-ին Կաննի կինոփառատոնում և արժանացել է «Քվիր արմավենի» մրցանակին (Queer Palm)։
Ջեյն Շոնբրոնը ոչ բինար ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և համադրող է։ Գենդերային ինքնությունն ու դիսֆորիան Շոնբրոնի ստեղծագործության առանցքային թեմաներից են։
Ֆիլմի դիտումն ու քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժամը 19։00-ին ՖեմԳրադարանում (Պուշկին 43/2):
Ֆիլմի տևողությունը՝ 112 րոպե
Լեզու՝ անգլերեն, ռուսերեն ենթագրերով
