Սիրելի ընկերներ,
Մարտի 23-ին, ժամը 19:00-ին, հրավիրում ենք ձեզ Ֆեմինիստական և քվիր գաղափարները հայկական գրական աշխարհում. հիմնական հարցեր և դիտարկումներ թեմայով բանախոսությանը, որը կվարի Դիաննա Խաչոյեան-Շանզը:
Դիաննան խորությամբ կանդրադառնա գրական ոլորտի այն կարևորագույն պահերին, որոնք լուսաբանում են, թե ինչպես է «ֆեմինիզմը» քննարկվել, ընկալվել և վիճարկվել հայկական աշխարհում 20-րդ դարի ընթացքում: Սկսելով նրանից, թե ինչու ենք խոսում «ֆեմինիզմի մասին հայկական աշխարհում», այլ ոչ թե «հայ ֆեմինիզմի» մասին, բանախոսությունը կվերափոխի այդ խոսակցությունը և տարածք կբացի ավելի ընդարձակ ֆեմինիստական պրակտիկայի համար, որը ձևավորվել է էթնոազգային պետության բռնությունների արդյունքում ստեղծված աշխարհում: Դիաննան նաև կանդադառնա քվիրությանը, քննարկելով, թե ինչպես քվիր տեսակետները կարող են մարտահրավեր նետել գենդերի նորմատիվ ընկալումներին, ինչպես նաև «հայությանը»` որպես կատեգորիա (չ)պատկանելու գաղափարին:
Դիանան կխոսի նաև 20-րդ դարը ամփոփող երկու ուսումնասիրությունների՝ 20-րդ դարի սկզբի Կոստանդնուպոլսի մամուլում ֆեմինիստական հրապարակումների և Հայաստանի Հանրապետությունից և սփյուռքից քվիր ֆեմինիստական գրական ստեղծագործությունների մասին։ Չնայած այն հանգամանքին, որ այս ստեղծագործությունները չեն ներառում բոլոր այն վայրերը, որտեղ հայերը քննարկել են ֆեմինիզմը, այս աշխատությունները օգնում են մեզ հետևել ֆեմինիզմի կենտրոնացման հիմնական և արմատական եղանակներին և քննարկել, թե այս ժառանգություններից, որոնք են մոռացվում և որոնք են մշակվում ֆեմինիզմի առաջխաղացման համար։
Բանախոսությունը կլինի անգլերենով։
Բանախոսությունը կլինի անգլերենով։
Սիրով,
ՖեմԳրադարան
ՖեմԳրադարան
