«Թաց ավազ» ֆիլմի դիտում, քննարկում

«Թաց ավազ»-ը (Wet Sand) 2021 թվականին նկարահանված լիամետրաժ ֆիլմ է, որի հեղինակն է շվեյցարաբնակ վրացի սցենարիստ և ռեժիսոր Էլենէ Նավերիանին։ Ֆիլմը պատմում է Մոյի մասին՝ երիտասարդ կնոջ, որը գալիս է Վրաստանի ծովափնյա փոքր քաղաք՝ մասնակցելու իր պապիկի հուղարկավորությանը։ Մինչ իր մահը նրա պապը ապրում էր մեկ այլ տղամարդու հետ, և այժմ այդ մասին գիտի ամբողջ քաղաքը։
Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա հունիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, ՖեմԳրադարանում (Պուշկինի փողոց 43/2)։
Ցուցադրությունը կազմակերպում է @kvirklub-ը՝ Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում ստեղծված քվիր կինոյի բաց հասանելիությամբ թվային արխիվը։
Լեզու՝ վրացերեն, անգլերեն ենթագրերով
Տևողությունը՝ 115 րոպե
Հեղինակի մասին
Նավերիանին վրացական քվիր կինոյի առաջին ռեժիսոներից է։ Նա նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, որոնք անդրադառնում են տարածաշրջանում քվիր և գունամաշկ մարդկանց փորձառություններին։ «Հայր օրհնիր մեզ» (Father Bless Us, 2013) ֆիլմը պատմում է վրացի կնոջ և նրա սևամաշկ սիրուհու հարաբերությունների մասին։ «Անասիրմայի քարոզը» (Gospel of Anasyrma, 2014) ֆիլմում վրացի տղամարդը աշխատում է հարթել ընտանիքի և ընկերների հետ ունեցած հարաբերությունները միաժամանակ փորձելով ընդունել իր զգացմունքները տրանս կնոջ հանդեպ ։ «Կարմիր մրջյունները կծում են» (Red Ants Bite, 2019) ֆիլմը երկու նիգերիացի միգրանտների մասին է, որոնք մտերմանում են Թբիլիսիում՝ առերեսվելով առօրյա ռասիզմի դրսևորումներին։ Նավերիանիի ֆիլմերը ցուցադրվել են Կաննի և Լոկառնոյի կինոփառատոններում, իսկ նրանց առաջին լիամետրաժ ֆիլմն արժանացել է Քվիր Պորտու (Queer Porto) փառատոնի լավագույն ֆիլմ մրցանակին։