Գրքի քննարկում «Ֆեմինիզմը 99 տոկոսի համար. մանիֆեստ»

 

2024 թվականի դեկտեմբերի 4-ին, 11-ին և 18-ին ՖեմԳրադարանում տեղի ունեցավ «Ֆեմինիզմը 99 տոկոսի համար. մանիֆեստ» գրքի հայերեն թարգմանության քննարկումը։ 

Այս հանդիպումները օգնեցին ընթերցողներին թարգմանիչ՝ Արփինե Գալֆայանի և խմբագիր՝ Աննա Շահնազարյանի հետ խորությամբ ծանոթանալ քաղաքական այս տեքստին, ինչպես նաև առիթ ստեղծեցին քննարկելու գիրքը՝ զուգահեռներ տանելով հայաստանյան համատեքստի հետ:

Մասնակիցները նախօրոք  պատրաստվել էին քննարկմանը՝ ամեն հանդիպումից առաջ կարդալով գրքի նախատեսված հատվածը։

Հանդիպումների օրակարգը հետևյալն էր՝

Դեկտեմբերի 4, ժ. 19:00-20:30
Մաֆիեստի 1-5 դրույթները (էջեր 1-58)
Դեկտեմբերի 11, ժ. 19:00-20:30
Մաֆիեստի 6-11 դրույթները (էջեր 58-108)
Դեկետմեբրի 18, ժ. 19:00-20:30
Հետգրություն (էջեր 109-147)

Հանդիպումներին մասնակցիներ գրանցվել էին նախապես։

Չինծիա Առուցայի, Տիթհի Բհատաճարիայի և Նենսի Ֆրեյզերի այս աշխատությունը ոգեշնչված է ֆեմինիստական նոր ալիքից, որի համաձայն ֆեմինիզմը չպետք է սկսվի կամ ավարտվի այն կետում, որտեղ կանայք ներկայացված կլինեն իրենց մասնագիտությունների գագաթնակետում: Այն պետք է կենտրոնանա ներքևում գտնվողների վրա և պայքարի հանուն այն աշխարհի, որին նրանք արժանի են: Իսկ դա նշանակում է թիրախավորել կապիտալիզմը: Ֆեմինիզմը պետք է լինի հակակապիտալիստական, էկո-սոցիալիստական և հակառասիստական: