Գրող, ակտիվիստ, երկու երեխաների մայր, սև ֆեմինիստ Օդրի Լորդի «Sister Outsider» գիրքը քսաներորդ դարի գրականության մեջ հռչակվել է որպես մի շատ ազդեցիկ ձայն։ Այս տասնհինգ էսսեների ժողովածուում Լորդը խոսում է սեքսիզմի, ռասիզմի, էյջիզմի, հոմոֆոբիայի, դասակարգային խտրականության մասին և քննարկման դնում սոցիալական տարբերությունները որպես գործողության և փոփոխության փոխադրամիջոցներ։ Նրա գրելաեղանակը ներառական է, հաստատակամ և լիրիկական, որը անդրադառնում է ինչպես պայքարի ոգուն, այնպես էլ հույս ունենալու ներշնչանքին»: