«Գենդերային կառուցվածքներ» Ֆեմինիստական, քվիր #2 փառատոնի շրջանակում (hամադրող` Սուսաննա Գյուլամիրյան, hամահամադրող` ՖեմԳրադարան) օգոստոսի 11-ին, ժամը 19:00 ՖեմԳրադարանում (Պուշկին 43) տեղի կունենա հանդիպում- քննարկում արվեստագետ մաշարուի (masharu) և լուսանկարիչ Մարիա Զաքարյանի հետ գենդերի, ոչ բինարության և ինքնությունների հարցերի շուրջ:
Ոչ-բինարը գենդերային քաղաքականության եւ սոցիալական ինքնության պատմության կարեւոր մասն է. այն ընդվզում եւ մարտահրավեր է գենդերային նորմերի գաղափարներին, դրա ֆիզիկական եւ էմոցիոնալ դրսեւորումների վերահսկմանը և «կարգի բերմանը»։
Պատմության մեջ ոչ-բինար ձեւերի եւ փորձառության բազմաթիվ օրինակներ կան, որոնք փոխանցվում են տարբեր տարածքների բնիկ գիտելիքի եւ մարդկանց միջոցով: «Գենդերային կառուցվածքներ» միջազգային #2 փառատոնի շրջանակներում արվեստագետ մաշարուն (masharu) նաև ներկայացնում է իր հետազոտական աշխատանքը այս հարցերի վերաբերյալ՝ «Գենդերային քարտեզի» տեսքով։ Հետազոտությունը մանրամասն կարող եք տեսնել այստեղ՝ https://www.masharu.nl/Nonbinary
Հանդիպումը տեղի կունենա անգլերեն-հայերեն հաջորդական թարգմանությամբ:
Սիրով կսպասենք բոլորիդ: