«Ֆեմինիզմը 99 տոկոսի համար. մանիֆեստ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդես Գյումրիում

Սիրելի Գյումրիում ապրող ընկերներ, ՖեմԳրադարանը հրավիրում է «Ֆեմինիզմը 99 տոկոսի համար. մանիֆեստ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին, որը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 17։00-ին Ասլամազյան քույրերի պատկերասրահում (հասցե՝ Աբովյան 242)։

 

Գիտակցելով նեոլիբերալ ֆեմինիզմի ազդեցությունը Հայաստանում` ՖեմԳրադարանի անդամները նախաձեռնեցին այս Մանիֆեստի թարգմանությունը՝ ակնկալիքով, որ այն հասանելի կդառնա ընթերցողների լայն շրջանակին և կստեղծի տեքստի ընթերցման ու դրա շուրջ քննարկումների բազում առիթներ։

Չինծիա Առուցայի, Տիթհի Բհատաճարիայի և Նենսի Ֆրեյզերի այս աշխատությունը ոգեշնչված է ֆեմինիստական նոր ալիքից, որի համաձայն ֆեմինիզմը չպետք է սկսվի կամ ավարտվի այն կետում, որտեղ կանայք ներկայացված կլինեն իրենց մասնագիտությունների գագաթնակետում: Այն պետք է կենտրոնանա ներքևում գտնվողների վրա և պայքարի հանուն այն աշխարհի, որին նրանք արժանի են: Իսկ դա նշանակում է թիրախավորել կապիտալիզմը: Ֆեմինիզմը պետք է լինի հակակապիտալիստական, էկո-սոցիալիստական և հակառասիստական:

Հուսով ենք, որ այս թարգմանական փորձը դիմադրական ծիլեր կառաջացնի ընթերցողի ըմբոստ հոգում և կմղի շարժման, պայքարի ուրույն ձևի ընկալման փնտրտուքի։

Այս նախաձեռնությունը իրականություն չէր դառնա առանց մեր ընկերների.

Թարգմանիչ՝ Արփինե Գալֆայան
Խմբագիր՝ Աննա Շահնազարյան
Լեզվական խմբագիր և սրբագրիչ՝ Ազնիվ Նասլյան
Ձևավորող՝ Լուսինե Նավասարդյան
Խորհրդատու՝ Աննա Նիկողոսյան
Համակարգող՝ Աստղիկ Ասլանյան

Երևանից Գյումրի տեղափոխման ծախսերը հոգում է ՖեմԳրադարանը։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 096372372 հեռախոսահամարով կամ գրել մեզ անձնական նամակ։ Երևանից միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել  այստեղ։