2024 թվականի մարտի 8-ին ՖեմԳրադարանում տեղի ունեցավ զին* (ինքնահրատ) պատրաստելու աշխատարան, որի ընթացքում մասնակիցները սովորեցին զինի պատրաստման մի քանի տեխնիկաներ, քննարկեցին զինի դերը ֆեմինիստական դիմադրական պայքարում և պատրաստեցին ինքնահրատներ՝ իրենց ֆեմինիստական գաղափարների հիման վրա։
*Զինը կամ ինքնահրատը, ոչ առևտրային, քիչ ռեսուրսներով պատրաստված տպագիր կամ օնլայն թերթ է, որը սովորաբար արտադրվում է փոքր, սահմանափակ քանակներով: Այն լայն կիրառում ուներ 1980-ականների ֆեմինիստական, փանկ և ակտիվիստական շարժումներում և հիմնականում կիրառվում էր քաղաքական գաղափարներ տարածելու և իրազեկման համար:
Զիները ստեղծվում են DIY (ինքնաշեն) բազմաթիվ եղանակներով, բայց հեշտությամբ վերարտադրվում են՝ էջերը պատճենելով, ծալելով պարզ բրոշյուրների մեջ: Զիները կարող են նաև կարվել, սոսնձվել, կամ նույնիսկ գոյություն ունենալ չկապված և այլ ձևաչափերով:
Զինում կարելի է շոշափել տարբեր թեմաներ՝ արվեստից մինչև քաղաքականություն, քաղքացիական պայքար, սեռականություն, մենթալ առողջության հարցեր, անձնական փորձառություններ և այլն: Դրանց բովանդակությունը կարող է լինել տեքստային, նկարազարդ, տպագրված, կոլաժված կամ բառերի ու պատկերների համադրություն: